Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվարանների դիսֆունկցիա
Կնոջն անհանգաստացնող ախտորոշումներից մեկը կարող է լինել ձվարանների դիսֆունկցիան: Չնայած այս հիվանդության ամբողջ լրջությանը, չարժե խուճապի մատնվել, քանի որ ներկայումս արդեն բուժման բավական արդյունավետ մեթոդներ գոյություն ունեն:
Իսկ ինչ է ձվարանների դիսֆունկցիան:
Այն ձվարանների հորմոնակազմավորող գործառույթի խանգարումն է, այսինքն, այնպիսի հորմոնների հարաբերակցության խանգարումը, ինչպիսիք են պրոլակտինը, լյութեինացնող հորմոնը (ԼՀ) և ֆոլիկուլախթանող հորմոնը (ՖՀ): Այս հիվանդության հետևանքը հաճախ դառնում է մենստրուացիոն ցիկլի խանգարումն ու ձվազատման բացակայությունը: Պատճառները կարող են լինել բորբոքային գործընթացները, հրահրված մրսածության հիվանդություններով, էնդոկրինային համակարգի աշխատանքի խանգարումով, արգանդի և ձվարանների քրոնիկական հիվանդություններով, հղիության արհեստական ընդհատումներով, ներարգանդային պարույրների ոչ ճիշտ դեղադրումով, նյարդային հյուծվածությամբ և գերհոգնածությամբ, եղանակային պայմանների փոփոխությամբ և այլն: Այսինքն, յուրաքանչյուր գործոն, որը կարող է հանգեցնել օրգանիզմի հորմոնային գործունեության կամ մենստրուացիոն ցիկլի խանգարման:
Ինչպես ճանաչել/ախտորոշել հիվանդությունը
Ստորև թվարկված ախտանշաններից յուրաքանչյուրը կարող է առիթ դառնալ մասնագետի հետ խորհրդակցելու:
- Մենստրուացիոն ցիկլի խանգարում. ոչ պարբերաբար ընթացող մենստրուացիաները, 35 օրից ավելի ուշացումը, 7 օրից ավելի արյունահոսությունները, չափից քիչ արտադրությունը: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել մենստրուացիայի բացակայությանը` 6 ամսից ավելի:
- Վառ արտահայտված նախամենստրուացիոն համախտանիշ. բարձրացած գրգռվածություն, լացկանություն, անտարբերություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ:
- Երկունքի ցավերին բնորոշ ցավեր որովայնի ստորին հատվածում:
- Հաճախակի վիժումներ հղիության մինչև 5 շաբաթական ժամկետում:
- Հեշտոցից թարախային արտադրություն:
- Մարմնի բարձր ջերմաստիճան մենստրուացիայից առաջ կամ դրա ժամանակ: Հնարավոր է նաև ախորժակի նվազում, գլխապտույտներ, արագացած սրտխփոց:
- Մենստրուացիաների միջև ընկած ժամանակահատվածում արյունոտ արտադրություն:
Բոլոր դեպքերում, անծանոթ կամ կասկածելի զգացողությունների և ախտանիշների դրսևորման դեպքում, հարկ է անհապաղ դիմել բժշկի:
Միայն այդպես հնարավոր կլինի ախտորոշել ձվարանների դիսֆունկցիան:
Ինչպես է ախտորոշվում հիվանդությունը
Այն ներառում է զանազան հետազոտությունների համալիր: Դրանց ընդհանուր արդյունքները կարող են ի հայտ բերել ձվարանների դիսֆունկցիայի առկայությունն ու ցույց տալ առաջացման պատճառները:
Առաջինը, հարկ է փոքր կոնքի, վահանագեղձի և մակերիկամների ՈւՁ-հետազոտություն անցկացնել (բորբոքային գործընթացները պարզելու համար):
Երկրորդը, հարկ է քսուքի հետազոտություն անցկացնել` սեռական ինֆեկցիաները բացառելո համար: Հետո արյան բաղադրության մեջ որոշել վահանագեղձի և մակերիկամների հորմոնների մակարդակը, իսկ մեզի մեջ` սեռական հորմոնների առկայությունը:
Հիպոֆիզի տարբեր ախտահարումների բացառման համար հարկ է անցկացնել գլխուղեղի համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային շերտագրում, գանգի հետազոտման համար` ռենտգենագրաֆիա: Այս հետազոտութուններին զուգահեռն անցկացվում է նաև գլխուղեղի ԷԷԳ, պաթոլոգիական տեղային փոփոխություններն ախտորոշելու կամ դրանք բացառելու համար: Անհրաժեշտ հետազոտություն է արգանդի վզիկի հիստերոսկոպիան:
Հիվանդության ժամանակին դրսևորման համար հանձնարարվում է տարին երկու անգամ այցելել գինեկոլոգին:
Բուժումը
Ձվարանների դիսֆունկցիայի բուժումը պայմանավորված է արտահայտված ախտանիշների աստիճանով և պատճառներով:
- Առաջին փուլում անցկացվում է անհապաղ վիճակների բուժում (արյունահոսություններ, ուժեղ ցավեր):
- Երկրորդ փուլում ախտորոշվում և վերացվում են հիվանդության պատճառները:
- Երրորդ փուլում հորմոնային պատկերի վերականգնում և մենստրուացիոն ցիկլի նորմալացում է կատարվում:
Այս բոլոր փուլերը կատարվում են բուժող բժշկի խիստ հսկողության ներքո: Համապատասխան բուժում կարող է նշանակել միայն մասնագետը:
Ինքնաբուժմամբ զբաղվել խորհուրդ չենք տալիս, այլապես դա կհանգեցնի բարդությունների: Ժողովրդական մեթոդներով բուժումը թույլատրվում է միայն գինեկոլոգի հետ համաձայնեցնելով:
04.12.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
03.04.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ